Միջազգային

Դոլչեն եւ Գաբանան դատապարտվել են մոտ երկու տարվա ազատազրկման

Իտալական դատարանն այսօր մեկ տարի ութ ամսվա ազատազրկման է դատապարտել աշխարհահռչակ մոդելյորներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային, նրանց մեղավոր ճանաչելով հարկերից խուսափելու մեջ։

Դատական որոշումը, սակայն, չի նշանակում, թե հայտնի դիզայներները, որ բազմիցս հերքել են մեղադրանքը, կհայտնվեն բանտում։

Դատարանը ապացուցված է համարել, որ Դոլչեն եւ Գաբանան չեն վճարել մոտ 1 մլրդ եվրոյի հարկ։

Ցուցադրել ավելի
Back to top button