ԿարևորՀասարակություն

ԱՆ մասնագետ.Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա

Աիդա Ավետսիյան
«Ռադիոլուր»

Վրաստանում այս օրերին հայտարարված է կարմրուկի համաճարակ: Համաձայն Վրաստանի հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների 2013 թվականի գրանցվել է 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել է:

Կարմրուկի համաճարակային իրավիճակը Հայաստանում հանգիստ է, այսօր հայտարարեց առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ նրա` լաբորատոր հաստատված դեպքերը 4 են, որոնք բերվել են հարևան Վրասոտանից և ավելացնում, որ բավականին ուժեղացված միջոցառումների արդյունքում տեղական տարածում չի եղել:

Մասնագետը վստահեցնում է, որ հիվանդների վիճակը բարվոք է, բոլորն առողջացել են: Դեպքերից խուսափելու համար ոլորտի պատասխանատուի հորդորն է մեր ազգաբնակչությանը մեկնելուց առաջ ճշտեն իրենց պատվաստումային կարգավիճակը և պատվաստվեն: Մեկ դեղաչափ պատվաստանյութը բավարար է ամբողջ կյանքում կարմրուկից հեռու մնալու համար: Առողջապահության նախարարության հրամանով բոլոր պոլիկլինիկաներում պատվաստումները կատարվում են անվճար հիմունքներով: Կարմրուկի դեմ կան պլանային պատվաստումներ` 1 և 6 տարեկան հասակում:

Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումներն ունեն բացառիկ հատկություն. մեկ դեղաչափն ապահովում է իմունիտետը ամբողջ կյանքի ընթացքում: Այսօր գաղտնիք չէ, որ շատ հաճախ են պատվաստումներից հրաժարվում ծնողները` վախենալով անհայտ ծագման պատվաստանյութից: Հաճախ ենք լսում, որ գոյություն ունեն ֆրանսիական և հնդկական պատվաստանյութեր: Այս խնդիրը առողջապահության նախարարության աշխատակցի խոսքով` լուրջ հարց է, և դրան մեծ ուշադրություն է դարձվում:

Հայաստանի անկախացումից հետո որպես օգնություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մտավ երկրին աջակցելու գործընթացի մեջ և անկախ թե որ երկիր է ուղղարկվելու պատվաստանյութը , մանրակրկիտ ուսումնասիրվում է բաղադրությունը, իսկ մեր մոտ կատարվում է փաստաթղթային եզրակացությունը: Գայանե Սահակյանը հայտարարում է, որ Մեր պատվաստանյութերը ներկրվում են եվրոպայից:

«Մեր պատվաստանյութերը միայն եվրոպական արտադրության են, վերջին 8 տարների ընթացքում մենք հնդկական ոչ մի պատվաստանյութ չունենք»:
Այսօր Հայասատանում միայն թանկ արժողությամբ բելգիական և ֆրանսիական պատվաստանյութեր են օգտագործվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք գտերազանցում են հնդկական պատվաստանյութերին:

Պատվաստանյութը տարվա մեջ ներկրվում է մեկ անգամ, պիտանելիության ժամկետը առնվազն 3 տարի է: Անդրադառնալով ջրծաղկին, Սահակյանը նշեց, որ դեպքեր կան, սակայն դա համարել համաճարակ ճիշտ չէ: Մեր երկրում нախորդ տարիների հետ համեմատ կա հիվանդացման նվազեցում: Այս պահին հատուկենտ դեպքեր են արձանագրվել:

«Սա համաճարակային իրավիճակ չէ, անկառավարելի օդակաթիլային վարակիչ հիվանդություն է և բնական է, որ դեպքեր կլինեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button