ԿարևորՏնտեսական

Վլադիմիր Մովսիսյան.Սևանա լճում ձկնային պաշարների կտրուկ անկում է նկատվում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին տարիներին Սևանի բնական պաշարների պահպանման գործում որոշակի աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում լճում դրական տեղաշարժեր են տեղի ունեցել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սևանի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և հավելել, որ անելիքներ դեռևս կան: Ըստ մասնագետի` լճի մակարդակի բարձրացումը առաջնային խնդիր է, և դրա շուրջ լուրջ աշխատանքներ են կատարվում: Լճի այսօրվա մակարդակը 1900 մ 57 սանտիմետր է, և այս ցուցանիշը վերջին 51 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, որպեսզի 2030 թվականը ջրի մակարդակը բարձրանա մինչև 1903 մետր 50 սանտիմետրի, հայտարարել է Մովսիսյանը:

Հայաստանի և տարածաշրջանի համար բացառիկ նշանակություն ունեցող Սևանա լճում ձկնային պաշարների կտրուկ անկում է նկատվում, հայտարարեց Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և ավելացրեց, որ արհեստական վերարտադրության ուղղությամբ իրականացվող միջոցառումները դրական արդյունք են տալիս:
Սևանա լիճ վերջին 7 տարիների ընթացքում լցվել է 425 միլիոն դրամ արժողությամբ 1 միլոն 800 հազար մանրաձուկ: Անցյալ տարվանից մեկնարկել է ցանցավանդակային ճանապարհով պիլոտային ծրագիրը, որն ուղղված է Սևանի Գեղարքունիքի և ամառային Բախտակի արհեստական վերարտադրությունը կազմակերպելուն:

Մտահոգիչը արտերկրից ներմուծվող արհեստական կերերն են, որոնցով կերակրվում են լճի ձկները և մեր հանրապետությունում չկա այդ կերերի բաղադրությունը ոոշող լաբորատորիա, որն էլ ցույց կտա դրա ազդեցությունը, նշեց Վլադիմիր Մովսիսյանը:

Արհեստական վերարտադրությամբ վերականգնել ձկնային պաշարները հնարավոր չէ: Խոշոր քաղցրահամ ջրաղբյուր հանդիսացող Սևանում Սիգ ձկնատեսակի մեծ կորուստ կա և այժմ քննարկվում է դրսից մանրաձուկ ներկրել: Իսկ բնական վերարտադրության մասով կան հսկայական թերություններ:
Անցյալ տարի Սևանից ոռոգման նպատակով բաց է թողնվել 317 միլիոն խմ ջուր: Սակայն այս տարի կառավարության որոշմամբ լճից բաց կթողնվի մինչև 170 միլիոն խորհանարդ մետր ջուր: Մովսիսյանի կանխատեսմամբ` այս տարվա վերջին Սևանի մակարդակը կլինի 1900 մետր 25 սանտիմետր: Սևանում խմելու ջուր չկա կա քաղցրահամ ջուր, հայտարարեց Մովսիսյանը` հակադարձելով որոշ մասնագետների կարծիքին: Սևանի ափերին մոտ ջրի լուսաթափանցելիությունը կազմում է 8-10 մետր, իսկ լճի կենտրոնում 8-ից 11 մետր: Սևանի ափամերձ տարածքների մաքրման գործում, ըստ Վլադիրմիր Մովսիսյանի, դրական տեղաշարժեր գրանցվել են, սակայն անելիքները շատ են:

Ցուցադրել ավելի
Back to top button