Հասարակություն

Վարչապետը ծանոթացավ Սանահինի վերականգնման աշխատանքներին (ֆոտոշարք)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարության ղեկավարն այսօր առավոտյան մեկնել է Լոռի: Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ Սանահին վանական համալիրն էր: Նրանք ծանոթացել են համալիրի վերականգնողական աշխատանքներին: Դրանք իրականացնող ճարտարապետը կառավարության ղեկավարին զեկուցել է աշխատանքների մասին: Վարչապետը արձանագրել է, որ մեծ առաջընթաց կա, կառույցը վերագտնում է երբեմնի տեսքը։

Աշխատանքների իրականացման համար 2012 թ. պետական բյուջեով հատկացվել էր 18 մլն դրամ: Արդեն իսկ մասնակի վերականգնվել է համալիրի Ս. Աստվածածին 10-րդ դարի եկեղեցին, հեռացվել  է պատերի բուսածածկը, ամրակայվել և վերականգնվել են պատերի ու ծածկասալերի առանձին հատվածներ:

Համալիրի վերականգնման ուղղությամբ 2013 թ. պետական բյուջեով հատկացվել է 22,5 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել Ս. Աստվածածին եկեղեցու նախագավթի և Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացման համար։

Այնուհետև վարչապետն ու նախարարը եղել են Դսեղ համայքում ու ծանոթացել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հիմնախնդիրներին,  ջեռուցման, հիդրոմեկուսացման և վերանորոգման արդեն իսկ ավարտված աշխատանքներին: Դրանց իրականացման համար ներդրվել է 8 մլն 940 հազար դրամ, այդ թվում 894 հազարը՝ համայնքի բյուջեից:

Back to top button