ԿարևորՔաղաքական

Ռուսաստանն Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք է մատակարարում. տանկեր, հրթիռակոծման եւ ծանր հրետանային համակարգեր (ֆոտոշարք)

Լուսանկարներ համացանցից. Ռուսաստանը զինում է Ադրբեջանին: Այսօր մի շարք ռուսական լրատվամիջոցներ գրում են, որ անցած շաբաթավերջին համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են  ադրբեջանական նավահանգստում  բեռնաթափում ցամաքային զորքերի համար նախատեսված ռուսական ռազմական տեխնիկայով լաստանավը:
«Վեդոմստի» պարբերականի՝ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության աղբյուրը հաստատել են լուսանկարների իրական լինելը և մանրամասնել, որ ռուսական կողմը ռազմական տեխնիկան Ադրբեջան է մատակարարում 2011-2012 թվականին կնքված համաձայնագրի շրջանակներում:
Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ խոսքը T-90 C տեսակի 94 տանկի, 100 БМП-3զրահամքենայի,18   հրետանային ինքնագնացի, ևս 18 «Սմերչ» տիպի հրթիռակոծման համակարգի, «Վենա» տեսակի 18 հրետանային  ինքնագնաց զենքի և 6 ծանր հրետանային համակարգի մասին է: Սպառազինության ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է:

Թերթը նկատում է, որ սա Ռուսաստանն Ադրբեջանին առաջին անգամ չէ խոշոր չափաքանակով սպառազինություն վաճառում։ Ըստ փորձագետների՝ դա արվում է Ադրբեջանը ռուսական ազդեցության տակ պահելու , ինչպես նաև զենքի միջազգային շուկայում Բաքվի գնումները սահմանափակելու նպատակով:
Նշենք նաև, որ Ադրբեջանը զենք է գնում նաև այլ երկրներց, մասնավորապես՝ Իսրայելից:

Back to top button