ԿարևորՔաղաքական

Պուտինը, Օբաման եւ Օլանդն անթույլատրելի են համարել հավասարակշված շրջանակային համաձայնագրի ընդունման հետաձգումը

Ղարաբաղյան հակամարտության կողմերը խնդրի լուծումը գտնելու փոխարեն, հաշվի առնելով փոխադարձ շահերը, բանակցային գործընթըացում շարունակում են ձգտել, որպեսզի միակողմանի շահ ստանան, հայտարարել են Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը Հյուսիսային Իռլանդիայում անցկացվող «Մեծ 8»- ի գագաթաժողովի շրջանակներում ընդունած հայտարարության մեջ։

Համանախագահները խորը ափսոսանք են հայտնում, որ կողմերին չհաջողվեց բանակցությունների միջոցով գտնել խնդրի լուծումը։

Հայտարարության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արվում կենտրոնանալ դեռ առկա խնդիրների լուծման վրա, իսկ հակամարտության արդար եւ երկարատեւ կարգավորման համար հիմք ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջին չորս տարիների հայտարարությունները։

Նախագահներ Պուտինը, Օբաման եւ Օլանդը հատկապես ընդգծել են, որ իրենց հայտարարությունները պետք է դիտել որպես միասնական՝ չփորձելով առանձնացնել մեկը եւ անտեսել մյուսը։

Նախագահներն անթույլատրելի են համարել հավասարակշված շրջանակային համաձայնագրի ընդունման հետաձգումը։

Հայտարարության մեջ նաեւ «վճռական կոչ» է արվում հակամարտող բոլոր կողմերի ղեկավարներին վերահաստատել Հելսինկյան հիմնարար երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բառացման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ իրենց հավատարմությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button