Հասարակություն
Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ


Այսօր շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ: Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ և հին քանդակ, որին պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին:
Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում՝ 40 000 տպաքանակով:
Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ.։