ՏեսանյութՏնտեսական

Հայաստանը կունենա երեք ազգային փոխադրող (տեսանյութ)

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Օդային փոխադրումների շուկայից «Արմավիա» ընկերության դուրս գալուց հետո այս ոլորտում նոր ավիափոխադրողների մուտքը կառողջացնի ոլորտը։ այսօր հայտարարեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը։ Ըստ նրա՝ անցկացվելիք տենդերի արդյունքներով մեկի փոխարեն կունենանք երեք ազգային ավիափոխադրող: Ամենայն հավանակությամբ՝ հայտատու ընկերությունների թվում կլինեն «Էյր Արմենիան» և «Արմենիան ինթերնեյշնլ էյրվեյսը»:
Դեռևս հայտնի չեն մրցույթի անցկացման ժամկետները:

Լեւոն Ղազարյանը նկատեց, որ շուկան այլևս կարգավորվում է տեխնոլոգիական նորամուծությունների միջոցով, որոնք կիրառավում են ամբողջ ոլորտում: Այս պարագայում նշվեց էլեկտրոնային ավիատոմսի կիրառումը` սկսած 2005 թվականից:

Ուղևորափոխադրումների արժեքի նվազմանը կարող է նպաստել ինքնաթիռների թռիչքային սպասարկման միասնական կենտրոնի ստեղծումը, որը կսպասարկի ազգային ավիափոխադրող ընկերությունների «եռյակին»:
Ամեն դեպքում նոր ընկերությունները կկարողանան իրենց գործունեությունը կսկսեն մինչև 2014 թվականի ամռան սկիզբը, կարծում է բանախոստը։ Նա նկատեց, որ կոմերցիոն շահը ի հայտ է բերել  ավիացիոն ոլորտի գործող օրենսդրության խախտում: Մեր երկրում օդային փոխադրումների թանկ լինելը պայմանավորված է նաև ավիավառելիքի բարձր գներով: Լեւոն Ղազարյանը կասկած հայտնեց, որ վառելիքի մատակարարման ոլորտի ազատականացումը կարող է նպաստել տոմսերի էժանացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button