Տնտեսական
Կաթի մթերման գնի անկում այլեւս չի լինի, խոստանում է գյուղնախարարը


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Շիրակ
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզ էր ժամանել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապոտյանը: Գյուղնախարարն այցելել ու զրուցել է Ամասիայի տարածաշրջանի Աղվորիկ ու Արդենիս գյուղի բնակիչների հետ, այնուհետեւ ծանոթացել Ախուրյանի տարածաշրջանի Բասեն ու Կառնուտ գյուղերի բնակիչների խնդիրներին: