Քաղաքական
ԼՂՀ գլխավոր դատախազությունը հերքում է. ադրբեջանական «տեղեկությունը» քաղաքական շահարկում է


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
ԼՂՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է 1NEWS.AZ կայքի տարածած այն տեղեկությանը, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները բացահայտել են 12 անձի, ովքեր, իբր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աճեցված թմրամիջոցներ են տեղափոխել… Իրանի Հանրապետությունից:
ԼՂՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ այս տեղեկատվությունը քաղաքական շահարկման նպատակ ունի։