Հասարակություն

ԳԱԱ- ն անդամակցել է Համաեվրոպական ակադեմիաներին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ: ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր:
ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների եւ հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսիք են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները եւ գիտական ընկերությունները:

ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականների համար նոր հնարավորություններ կընձեռնի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով, հայտնում են ՀՀ ԳԱԱ- ից։

Ցուցադրել ավելի
Back to top button