Քաղաքական

Բացառիկ քվեարկություն ԱԺ- ում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 99 կողմ քվեով առաջին ընթերցմամբ ընդունել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի  մասին»  օրինագիծն ու «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  օրենքում փոփոխություներ կատարելու օրինագիծը։ Քվեարկության նման պատկերը բացառիկ էր այս գումարման խորհրդարանի համար։
Օրենսդրական փաթեթի  հեղինակը ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորներն են ՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը:
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագծով սահմանվում են  կամավորականի կարգավիճակը,  այն ստանալու կարգն ու պայմանները: Ըստ հեղինակների ՝ տրվում են այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա հնարավոր կլինի լուծել ազատամարտի մասնակիցների սոցիալական խնդիրները:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները որոշ վերապահումներ են հայտնել օրենսդրական ձևակերպումների առնչությամբ ՝ միաժամանակ հայտարարելով, որ գաղափարն ամբողջությամբ պաշտպանում են: 

Ցուցադրել ավելի
Back to top button