Հասարակություն

Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճ է արձանագրվել

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում անչափահասների նկատմամաբ սեռական ոտնձգությունների թիվը 11-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը զերծ մնաց որևէ կոնկրետ նախապայմանով բացատրել մանկապղծության դեպքերի ավելացումը:
«Դա ծնողներ անհետևողականության, անուշադրության հետևանք է ավելի շատ»,- ասաց:

Միայն ներկայացված թվերով դատողություն անել պետք չէ, քանի որ նախկինում էլ եղել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքեր, պարզապես այդ մասին չի խոսվել, պարզաբանեց ոստիկանության գնդապետը՝ նշելով, որ այս տարի արձանագրվել է 23 դեպք, նախորդ տարվա 12- ի փոխարեն։

Սեռական ոգնձգության ենթարկված ամենափոքր զոհը 9 տարեկան աղջիկ է։ Բռնաբարության դեպքերն ավելի շատ գրանցվել են 15 տարեկանից բարձր աղջիկների նկատմամբ: Իսկ տղաների նկատմամբ սեձռական ոտնձգության երեք դեպք է գրանցվել: Դեպքերը հիմնականում ավելի շատ գրանցվում են Երևան քաղաքում, ասաց:
Իսկ ինչ միջոցառումներ են ձեռնարկվում դեպքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Ոստիկանության գնդապետը վստահեցրեց, որ պարբերաբար լինում են դպրոցներում և զրուցում անչափահասների հետ, ասում, որ դիմեն ոստիկանություն։
Լրագրողները տարակուսանքով վերաբերվեցին ոստիկանության գնդապետի` աշակերտների հետ պարբերաբար զրուցելու վստահեցումներին: Արթուր Վարդանյանն էլ ի պատասխան նշեց, թե կոնկրետ մայիսի 18-ին եղել են հանրապետության բոլոր դպրոցներում: 

Ցուցադրել ավելի
Back to top button