ԿարևորՔաղաքական

ԱԺ նախագահն առաջարկել է ՎՊ բացահայտումներն ուղարկել դատախազություն

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանական օրվա առաջին կեսին կրքերը կրկին թեժացել են Վերահսկիչ պալատի 2012թ.-ի տարեկան հաշվետվության շուրջ: Նախորդ օրերի ընթացքում բուռն քննարկման արժանացած փաստաթղթի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումներն են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները ՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստանի»: Խորհրդարանի թե’ ընդդիմադիր , թե’ իշխանական ուժերը խոսել են ՎՊ հայտնաբերած խախտումները իրավապահների դատին հանձնելու անհրաժեշտության մասին: ՀՅԴ-ից Արծվիկ Մինայսանը նշել է, թե հաշվետվության մեջ տեղ գտած փաստերը առնչվում են Քրեական օրենսգրքի առնվազն 15 հոդվածների: Ըստ նրա ՝ գնդակը իշխանությունների դաշտում է: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը նույնպես խոսել են մեղավորներին պատասխանատվության կանչելու և նյութերը դատախազություն ուղարկելու մասին: Հակառակ դեպքում՝ այս ամենը շոուի կարող է վերածվել ՝ նշել են ընդդիմադիր պատգամավորները:

Նյութերը դատախազություն ուղարկելու առաջարկին դեմ չէ նաև Հանարապետական կուսակցությունը: Խորհրդարանական մեծամասնության անունից առաջարկն այսօր արել է անձամբ ԱԺ նախագահը:

«Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն: Ոչ կառավարությունը, ոչ ԱԺ-ն ու ոչ էլ ՎՊ-ն իրավասու չեն հիմնավորել չարաշահում եղել է, թե ոչ: Դրանով պետք է զբաղվի դատախազությունը և գործընթացի ու արդյուքների մասին պետք է պարբերաբար տեղեկացնի խորհրդարանին»:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև այն զարմանքին, որ հայտնել էր ՎՊ հաշվետվության ներկայացման ժամանակ: Ոմանք զարմանում են, որ ես զարմանում եմ ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը ու հավելել , որ որևէ մեկին պաշտոն առաջարկելու դեպքում պայմանավորվածություն ձեռք չի բերվում, որ պետք է զբաղվեն թալանով:

Ցուցադրել ավելի
Back to top button