Հասարակություն

Վերջին երկու տարիներին ամենատարածված անվանումներ են Նարեն ու Մանեն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վիճակագրական ծառայության 10 տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին երկու տարիներին ամենատարածված անվանումներ են Նարեն ու Մանեն: Իսկ առաջին տասնյակում են Աննա, Լիլիթ, Հասմիկ, Միլենա, լուսինե անվանումնները: Ինչ վերաբերում է տղա անուններին, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարին Կույումջյանի հրապարակած տվյալներով հորիզոնականներում է միայն փոփոխություններ եղել, սակայն տասնյակը մնացել է նույնը:

Շատ տարօրինակ անուններով նորածիններին կնքելու ավանդույթը դեռևս շարունակվում է, վստահեցնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարին Կույումջյանը և հավելում, որ բանակցություններ են վարել քաղաքացիկան ակտերի գրանցման բաժնի հետ ` որոշակի սահմանափակումներ կիրառելու հարցում:

Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանն էլ նկատեց, որ կատալիզացիա, կանալիզացիա անվանումները բարեբախտաբար, չկան, սակայն պատահում է, որ մարդիկ երեխաներին անվանակոչում են իր ձևակերպմամբ էկզոտիկ անուններով:

նման դեպքերից խուսափելու համար , անհրաժեշտ է քաղաքացիական ակտերի գրանցման բաժնին առաջարկել անվանացանկեր, որպեսզի նրանք էլ քաղաքացիներին առաջարկեն լավ տարբերակներ, կարծում է ազգագրագետը:
Նման պահվածք չի կարելի, այնուամենայնիվ ոլորտի աշխատողներին մեկ-մեկ հաջողվում է, ազդել քաղաքացիների վրա և զերծ մնալ տարօրինակ անվանումներից, ավելացրեց ազգագրագետը:
Անի, Մանե, Նարինե այս անունները 10 տարիների վիճակագրության համաձայն ամենաշատը անվանակոչած անուններն են: Անի անունն իր առաջնային դիրքը պահպանել է 2004 2005 2009 թվականներին

Նարե ու Մանե անունները 2003 թվականին եղել են 16-րդ հորիզոնականում: Մանե անվանակոչվել է 238 նորածին, Նարե`124: Սակայն հաջորդ տարիներին այս անվանակոչումներով երեխաներ թիվն, ըստ Կոյումջյանի, ավելացել է: Վերջինս նկատեց, որ առաջին տասնյակում են եղել Աննա, Մարիամ, Անահիտ, Լիլիթ, Հասմիկ Լուսինե, Միլենա անունները, որոնք տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Տղաների անունների տասնյակը պահպանվել է նույն դիրքով: 10 տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ Դավիթ և Նարեկ անունների հանդեպ պահաջարկն ավելի է մեծացել:

Տղա երեխաների անունների տասնյակի մեջ են մտնում Արման, Արթուր Գոռ, Սամվել Կարեն , Էրիկ, Հայկ անվանումները: Եթե 2003 ին Գոռ անունը զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը, ապա վերջին 4 տարիներին` 3րդ դիրքում է:

Ցուցադրել ավելի
Back to top button