Միջազգային

Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

Չեխիայի վարչապետ Նեչասը այսօր հրաժարական կտա: Հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չեխական հեռուստատեսությանը:

Չեխիայում վերջին շաբաթներին մասշտաբային քաղաքական սկանդալ էր ծագել, դատախազները վարչապետի միանգամից յոթ թիմակիցներին ու համախոհների մեղադրանք էին առաջադրել: Ըստ նախաքննության` նրանք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և հատուկ ծառայությունները օգտագործել Նեչասի նախկին կնոջը հետևելու համար:

Շաբաթ օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Յան Նադյովուն արդեն ձերբակալվել է: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն էլ հորդորեց Նեչասի կառավարությանը հրաժարական տալ:

Ցուցադրել ավելի
Back to top button