ԿարևորՍպորտ

«Շախտյորի» մարզիչը հաստատել է Մխիթարյանի հեռանալու մասին լուրը

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հաստատել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից։

«Պետք է մտածել Մխիթարյանի մասին, որը կարող է հեռանալ։ Կա թիմ, որը կվճարի նրա համար։ Ի՞նչ կարող ենք անել, միայն փոխարինող գտնել»,- ասել է Լիչեսկուն ռումինական ProSport- ին։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 30 մլն եվրո վճարել Մխիթարյանի համար։ Նաեւ լուրեր կային, որ անգլիական թիմի տնօրեն Յեն Էյրը հետաձգել էր Բրազիլիա կարեւոր այցը, որպեսզի առաջիկա 48 ժամում ձեւակերպի Մխիթարյանի գործարքը, հայտնում է «Ռեգնումը»։

Անցած սեզոնին Մխիթարյանը Ուկրաինական առաջնությունում ռեկորդ էր սահմանել 29 խաղում խփելով 25 գնդակ։ Միաժամանակ՝ նա Չեմպիոնների լիգայի 8 խաղում խփել էր 2 գնդակ։

Ցուցադրել ավելի
Back to top button