ՀասարակությունՏեսանյութ

Մեկնարկեց «Արի տուն 2013»-ը (տեսանյութ)

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարարությունում այսօր մենարկեց «Արի տուն 2013» ծրագիրը: Այն կիրականացվի երկշաբաթյա 8 փուլերով ` մինչև օգոստոսի 31-ը: Այս տարի ակնկալվում է, որ Հայրենիք կժամանեն 13-20 տարեկան մոտ մեկ հազար սփյուռքահայ պատանիներ և աղջիկներ` աշխարհի ավելի քան 30 երկրից:

«Արի տուն» ամենամյա ծրագրի այս տարվա մասնակից վիրահայ աղջկա «Մեր Հայրենիքի» կատարմամբ ազդարարվեց նոր մեկնարկը: Արդեն 5-րդ անգամ սփյուռքի տարբեր գաղթօջախներից Հայաստան են գալիս հարյուրավոր պատանիներ և աղջիկներ: Ծրագրի մասին որոշ մանարամասներ լրագրողներին ներկայացրեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 92 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Հարցազրույցներ ունեցանք նորըծա “արիտունցիների” հետ: 15-ամյա Բաբկեն Դարբինյանը ժամանել է ԱՄՆ-ից` հայաշատ Գլենդեյլից:

15-ամյա Մարիամ Գրիգորովան Թբիլիսիից է եկել: Նա հայերեն դեռ վարժ չի խոսում և ռուսերենով ներկայացրեց իր սպասելիքները «Արի տուն» ծրագրից:
«Հուսով եմ ավելի լավ ճանաչել Հայաստանը, ճանապարհորդել երկրով: Այստեղ դեռ շատ ընկերներ չունեմ: Սիրում եմ լուսանկարել և իմ կատարած լուսանկարները ես անպայման կտեղադրեմ համացանցի իմ էջում»:

Առաջին անգամ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի 5-օրյա դասընթացներ, որոնք անցկացվելու են Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցում: Ինչպես նախորդ, այս տարի ևս կգործի 4-օրյա ճամբար: Այն կազմակերպվում է Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում: Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի, ճանաչողական միջոցառումների, պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ հանդիպումների, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասերի և, որ նորույթ է, մարզումների, սպորտային միջոցառումների ընդգրկուն ծրագիր: Այս տարի սիրիահայ երեխաների համար կիրականացվի առանձին ծրագիր, հայտնեցին սփյուռքի նախարարության ներկայացուցիչները:

Ցուցադրել ավելի
Back to top button