ԿարևորՀասարակություն
ՀՀ ԱԳ նախարարն այսօր կայցելի Մադրիդ


Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։