Հասարակություն

Կողոպուտ «ՀԿԵ» ՓԲԸ «Ալմաստ» կառամատույցում

Հունիսի 15 լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում: Կառամատույցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Արդյունքում գողացել են գնացքների շարժի կառավարման համար օգտագործվող աշխատանքային պարագաներն ու գործիքները:

Ներկա պահին քննություն է կատարվում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է քաղաքացիներին, որ գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ:

Ցուցադրել ավելի
Back to top button