Սպորտ
Լիվերպուլի գործադիր տնօրենը Մխիթարյանի ետևից մեկնել է Դոնեցկ


«Լիվերպուլն» արդեն պատրաստվում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` որպես իրենց թիմի նորեկ հայտարարելուն: Ինչպես հայտնում է «Footynews24.com»-ը, մերսիսայդյան ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը չեղյալ է արել Բրազիլիայում նախատեսված հույժ կարևոր մամուլի ասուլիսը` Դոնեցկ մեկնելու և «հանքափորների» հայ խաղացողի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության գալու համար:
Տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 20միլիոն ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ Դոնեցկի թիմը դեմ չէ վաճառել հայ ռմբարկուի տրանսֆերը: