ԿարևորՄիջազգային

Իրանի նորընտիր նախագահը չի բացառում ԱՄՆ հետ ուղիղ երկխոսությունը

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի ուրանի հարստացումից, ինչը պահանջում է միջազգային հանրությունը։ Միաժամանակ խոստանում է «վեցյակի» հետ բանակցային գործընթացն «ավելի դինամիկ» դարձնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռոուհանին չի բացառել նաեւ ԱՄՆ հետ ուղիղ երկխոսությունը որոշակի պայմաններով։

«Պետք է հասկանալ, որ գոյություն ուենեն որոշակի նախապայմաններ, որոնց դեպքում կարող է լինի երկխոսություն (Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ), առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին չմիջամտելը։ Երկրորդ՝ ԱՄՆ կողմից Իրանի խաղաղ ատոմի իրավունքի ճանաչումը։ Այս նախապայմանների կատարման դեպքում կարող է ստեղծվել բարենպաստ հիմք հնարավոր երկխոսության համար»,- հայտարարել է նորընտիր նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button