Հասարակություն

Բնապահպան.Հայաստանում հողերի արդեն իսկ 81%-ը կանգնած էր անապատացման վտանգի առաջ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Չթողնենք չորանա մեր ապագան: Հունիսի 17-ը անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Անապատացման վտանգ կա ողջ աշխարհում և դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Խոսելով Հայաստանին սպառնացող վտանգների մասին` այսօր «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն ու բնապահպան ակտիվիստ Անի Կաղինյանը նկատել են, որ եթե բնության նկատմամբ անտարբերությունը շարունակվի ևս մի քանի տարի, ապա Հայաստանի վերջնական անապատացմանը այնքան էլ երկար չենք սպասի: Ինգա Զարաֆյանը նշել է, որ դեռևս 2000 թվականի դրությամբ Հայաստանում հողերի արդեն իսկ 81%-ը կանգնած էր անապատացման վտանգի առաջ, և այդ տենդենցը շարունակվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button