Հասարակություն

Արցախյան գորամարտում Հայաստանից ու Ղարաբաղից անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է հազարի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հունիսի 29-ը Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաև Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհետ կորոծ ազատամարտիկների հիշատակի օրն է։ 1992 թվականին հենց այս օրը զոհվեցին հայկական վաշտի մոտ 80 տղաները, որոնք անհետ կորած էին համարվում մինչև 2008 թվականը։ Այդ առիթով լրագրողների հետ են այսօր հանդիպել «Անհետ կորած ազատանմարտիկների հարազատների խորհուդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանն ու անհետ կորած ազատամարտիկ Արթուր Ղարբյանի մայրը:

Ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ մենք օգոստոսի 30-ին նշում ենք անհետ կորածների միջազգային օրը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու անհետ կորած ազատամարտիկների հարազատները այդ օրը այցելում են Եռաբլուր, ծաղիկներ դնում անհետ կորածների հուշարձանին, որն ամեն տարի մարդաշատ է լինում նաև հունիսի 29-ին: Ինչպես Հայաստանի այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում 2001 թվականից այս օրը նշվում է որպես «Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր»։

1992-ի հունիսյան հենց այս չարաբաստկի օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում։ Զոհվածներից 22-ը «Արաբո» ջոկատից էին, 29-ը՝ Հոկտեմբերյանի Արծիվ» վաշտից, 19-ը՝ արցախցիներ էին, իսկ 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից։ Մինչև 2008 թվականը հայկակն վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեծվածային։ որևէ մեկը ստույգ չգիտեր՝ նրանք զոհվել են թե գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհայտ կորածներ։ 2008-ին համացանցում հայտնված ադրբեանակն տեսաերիզը վերջ դրեց անորոշությանը:

«Անհետ կորած ազատանմարտիկների հարազատների խորհուդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանն ասում է, որ տեսաերիզում ճանաչել է ոչ միայն որդու մարմինը, այլ նրա մի քանի ընկերներին ևս: Ալվարդ Ղարիբյանն անհետ կորած ազատանմարտիկ Արթուր Ղարիբյանի մայրն է: Նա էլ դիտել է 2008-ին համցանցում հայտնված տեսաերիզը, բայց, ինչպես ասում է, որդուն այտեղ չի տեսել:

Ազատամարտիկ Նորիկ Մուրադյանի որդին` Արտաշ Մուրադյանը պատմում է, որ երեք տարեկան է եղել, երբ հայրը կորել է: Նրանից ոչինչ չի հիշում, միայն նկարներն է տեսել: Բայց միայն փաստը, որ հայրը կամավոր է զինվորագրվել Արցախի պաշտպանության գործին, որդուն շատ բան է պատմում հոր մասին: Ազատամարտիկի որդին նշեց, որ կառավարությունից գոհ է, չի հիշում մի դեմք, որ դիմել է օգնության համար ու մերժում ստացել, միայն թե հոր կարոտը ոչնչով մեղմել չի կարող:

«Հետաքննությունից պարզվել է, որ տղաները կարող էին դիրքերը թողնելով փախչել կամ էլ գերի հանձնվել, բայց կռվել են մինչև վերջին փամփուշտը, բոլորն էլ զոհվել խրամատում, հերոսբար։ Ողբերգական այս իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ է անցել . չնայած հայկական կողմի բոլոր ջանքերին ադրբեջանակն կողմը մինչ օրս հրաժարվում է հանձնել զոհվածների դիակները։ Ըստ Ռիմա Առաքելյանի այս խնդրում, ընդհանրապես, որևէ տեղաշարժ արձանագրելու հարցում անզոր են անգամ միջազգային կառույցները:

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցեով հանձնաժողովի տվյալներով` ղարաբաղյան հակմարտության արդյունքում Հայաստանից կորածների թիվը գերազագնցում է 200-ը: Պատերազմի ընթացքում Հայաստանից և ԼՂՀ-ից անհետ կորածների ընդհանուր թիվը հասնաում է հազարի:

Ցուցադրել ավելի
Back to top button