ԿարևորՔաղաքական

Առաջիկա չորս տարիների ընթացքում «Բարև Երևան»-ը շատ անելիքներ կունենա, վստահ է խմբակցությունը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երկու օր առաջ տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու ըստ էության առաջին աշխատանքային նիստը, որին մասնակցեց և մեծ ակտիվություն ցուցաբերեցին Երևանի ավագանիում ընդգրկված ընդդիմադիր միակ ուժի՝ «Բարև Երևան» դաշինքի անդամները: Վեց հոգուց բաղկացած ընդդիմադիր խմբակցությունում վստահեցնում են, որ աշխատելու են ճիշտ այնպես, ինչպես աշխատել են խորհրդարանում:

Մայիսի հինգին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններից հետո թերևս առաջին անգամ ըստ էության Երևանի ավագանիում ընդգրկվեցին նաև ընդդիմության ներկայացուցիչները՝ «Բարև Երևան» դաշինքից վեց անդամ: Հիշեցնեմ, 2009թ մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո ավագանիում կրկին ընդդիմության ներկայացուցիչներ կային՝ ՀԱԿ-ից, ովքեր, սակայն, մանդատները չվերցերցին ու չմասնակցեցին Երևանի ավագանու որևէ նիստի:

Այսօր արդեն տարիների հեռվից Երևանի ավագանու «Բարև,Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանից հարցրեցինք. «Կարող ենք ասել, որ եթե ՀԱԿ-ը վերցներ իր մանդատները, պատկերը բոլորովին այլ կլիներ»:

Վստահաբար , այո, մեկ անգամ չէ, որ ափսոսանք հայտնել եմ այդ կապակցությամբ, և ոչ միայն այդ կապակցությամբ, այլ, որ եթե Ժառանգությունն իմանար, որ ՀԱԿ-ի իր մանդատները չի վերցնելու, ապա ինքը մասնակցության այլ որոշում կկայացներ:

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, անցած չորս տարիներին Երևանի ավագանին որևէ ընդդիմադիր հակակշռից զրկված է եղել, այժմ արդյունքներն ակնհայտ են՝ զրուցակցիս կարծիքով, անցած տարիների ընթացքում երևանի քաղաքպետարանն ավելի փակ կառույց է դարձել.«Այս առումով մայրաքաղաքում, երկրի սրտում որտեղ ազգաբնակչության գրեթե կեսն է ապրում, որտեղ կենտրոնացված են ռեսուրսների կեսը ունենք ոչ թափանցիկ գործող քաղաքապետարան, պարզ է դառնում, թե ինչու պետք է կոռուպցիան համատարած լինի»:

«Բարև Երևան» խմբակցությունը վստահ է՝ որ առաջիկա չորս տարիների ընթացքում անելիքներ շատ ունի: Ավագանու բոլոր նիստերին հավուշ պատշաճի են պատրաստվելու: Աշխատելու, են ճիշտ այնպես, ինչպես Ժառանգությունն է աշխատում հայրենի խորհրդրանում:

Ցուցադրել ավելի
Back to top button