ՀասարակությունՄշակույթ

Վերջին հրաժեշտը Վրեժ Իսրայելյանին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԳՄ-ում այսօր տեղի է ունեցել գրող Վրեժ Իսրայելյանի հոգեհանգստի արարողությունը: Նրա մահը մեծ կորուստ է ինչպես հարազատների ու ընկերների, այնպես էլ  ընթերցողների համար: Նրանց միակ մխիթարանքը Վրեժ Իսրայելյանի մնայուն ստեղծագործություններն են։

Վրեժ Իսրայելյանը գրող էր և լրագրող: Նա իր ողջ կյանքով, գրականությամբ, իր տենչերով ու խռովքներով անվերջ Հայաստան փնտրող մարդ էր: Նրա իդեալը զորավար Անդրանիկն էր՝ շիտակության և վեհանձնության խորհրդանիշը: Վրեժ Իսրայելյանի մահը մեծ կորուստ է բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի համար, ով Իսրայելյանին համարում էր էպոսից ծնված անկեղծ ու պարզ մարդ։

Գնդապետ Վրեժ Իսրայելյանը նաև «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրն է եղել, գլխավորել ՊՆ լրատվության ու քարոզչության վարչությունը, 2009 թվականին անցավ վաստակած հանգստի, սակայն իր կապն ազգային բանակի հետ երբեք չկտրվեց։

Նա 64 տարեկան էր, վերջին ժամանակաշրջանում վատառողջ էր, մի քանի օր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտվելիս պարզվել էր, որ տառապում է  խորացված քաղցկեղով: Գրողի հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման՝ բուժումը կազմակերպելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ Վրեժ Իսրայելյանն ինքնասպանության է դիմել հարազատներին սպասվելիք դժվարություններից ազատելու համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button