Ղրիմի թաթարները դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը


Ուկրաինայի Գերագույն ռադայում շրջանառության դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն առաջացրել է «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր,Ղրիմի թաթարների կոնգրեսի նախագահ Մուստաֆա Ջեմիլեւի հակազդեցությունը, հաղորդում է «Երկրամասը»։
«Եթե անգամ նախագիծն ընդունվի, չեմ կարծում, որ նախագահն այն ստորագրելու կամք ունենա»,- ասել է Ջեմիլեւը։
Նրա խոսքով՝ այս նախագծի մշակումը չմտածված եւ չհիմնավորված քայլ է։
«Ուկրաինայում թյուրքալեզու ժողովուրդները մի քանի անգամ ավելի շատ են, քան՝ հայերը։ Նախագծի հեղինակները պետք է հասկանան՝ ինչ սպառնալի հետեւանքներ կարող է դա հանգեցնել։ Կարող են փչացնել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի եւ այլ թյուրքալեզու երկրների հետ։ Մինչեւ նման որոշում ընդունելը կառավարությունը պետք է լավ մտածի»,- ասել է նա։
polemika.com.ua կայքին Ջեմիլեւը հայտնել է, որ նախագծի հեղինակներից Արմեն Ավակովը եւս «Բատկիվշչինա» խմբակցությունից է եւ նրա հետ բանակցություններ պետք է անցկացվեն։
«Ես նրան կասեմ, որ այդ քայլն անընդունելի է։ Եթե խմբակցությունը պաշտպանի այս որոշումը, ապա ես չեմ կարող այնտեղ մնալ։ Միեւնույն ժամանակ՝ մենք կխոսենք այլ պատգամավորների հետ, որ նման քայլը կարող է ազդել Ուկրաինայի արտաքին քաղաքականության վրա»,- նկատել է Ղրիմի թաթարների առաջնորդը։
Ուկրաինայի Գերագույն ռադայում 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը հեղինակել են ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության անդամ Արսեն Ավակովը եւ իշխանական Տանրածաշրջանների կուսակցության պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Նվեր Մխիթարյանը։