Հասարակություն

Խաղաղություն ասվածն այստեղ խիստ հարաբերական է

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Այս շաբաթ մեկնարկեց գարնանային զորակոչը: Առաջին նորակոչիկները գնացին համալրելու հայկական ԶՈՒ շարքերը: Ի՞նչ կփոխեն նրանց կյանքում առաջիկա երկու տարիները, ի՞նչ է սպասում նրանց հայկական բանակում: Հարցերի պատասխանները փորձել ենք գտնել Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում, որտեղ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին վերջերս այցելել էր լրագրողների մի մեծ խումբ

Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածի առաջնագծում ենք: Մարտական հերթահպահություն իրականացնող տղաների համար խաղաղություն  ասվածն այստեղ խիստ հարաբերական է, ընդամենը 350 մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի կողմից հնչած կարկոցներն անընդհատ են, նրանց արկածախնդիր հնարքներին դիմակայելու համար մշտական զգոնությունը պարտադիր է:
Իրականում հենց առաջնագծում ես հասկանում, թե  19 տարի պահպանվող մեր խաղաղաության համար ինչպիսի ահռելի ջանքեր են պահանջվում:  Մինչ առաջնագիծ մեկնելը, սակայն, ուսումնասիրում ենք Նոյեմբերյանի թիվ Ն զորամասը, այն լավագույններից մեկն է հանրապետությունում: Գոնե իմ արձանագրած միակ թերությունն այստեղ խմելու ջուրն էր: Այցելում ենք նաև հրաձգարան, հետևում տղաների պարապմունքներին։
«Քաղաքացիական կյանքից անցումը զինվորականին, ըստ էության, բարդ խնդիր է»,-ասում է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը` խնդիրների ցանկում առաձնանցնելով նախ հոգեբանական պատրաստվածության մակարդակը։

Բանակային նոր միջավայրին առավել դժվարությամբ են հարմարվում այն տղաները, որոնք ընտանիքի միակ զավակն են, առավել ևս, եթե մանկապարտեզ չեն հաճախել, դպրոցում մեկուսացված են եղել:
Շփման մեջ ավելի քիչ   խնդիրներ են  ունենում բազմազավակ ընտանիքների տղաները, -ասում է սպան։

Նրա համոզմամբ՝ նախազորակոչային տարիքում տղայի հոգեբանական պատրաստավածության հարցում էական դեր ունի կրթական համակարգը` սկսած մանկապարտեզից, ինչու չէ` նաև հեռուստատեսությունը: Զրուցակցիս խոսքով՝ տարբեր հեռուստասերիալների միջոցով այսօր փորձում են ներկայացնել բանակային կյանքը, և հիմնականում ներկայացված այդ կյանքը որևէ աղերս չունի իրականության հետ։

Բանակը մի տեղ է, որտեղ ամեն օր սխրանքներ են գործում և, ի տարբերություն կնճռոտ բանակին առնչվող կնճռոտ խնդիրներին, դրանք հիմնականում դուրս են մնում հասարակության, լրատվամիջոցների ուշատրության տիրույթից: 

Ցուցադրել ավելի
Back to top button