Միջազգային

Իրանի ընտրություններում առաջատարը չափավոր բարեփոխականներն են

Իրանի ազգաին անվտանգության խորհրդի նախկին նախագահ եւ «միջուկային» հարցով նախկին բանակցող Հասան Ռոուհանին նախագահական ընտրություններում առաջ է անցել մյուս հինգ թեկնածուներից, հայտնում է ԻԻՀ ՆԳՆ- ն։

Ուրբաթ օրը կայացած ընտրությունների քվեարկության արդյունքները դեռ ամփոփվում են։ Հայտնի են հիմնականում Թեհրանի արդյունքները, իսկ շրջաններում դեռ հաշվարկը շարունակվում է։

Ռոուհանին համարվում է չափավոր բարեփոխական թեւի ներկայացուցիչ եւ եթե 50 տոկոսից ավելի քվե ստանա, ապա ընտրությունների արդյունքը կորոշվի արդեն առաջին փուլում։

Նախագահի մյուս թեկնածուներն են Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մոհամադբաքեր Ղալիբաֆը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, երկրի գերագույն առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալիքբար Վելայաթին, նավթի,  փոստի եւ հեռահաղորդակցության նախարարությունների նախկին ղեկավար Սեյեդ Ղարազին։

Ցուցադրել ավելի
Back to top button