Հասարակություն
Արմավիրում գյուղացիների մի մասը փորձում է վերականգնել վնասը, մյուս մասը՝ արտագաղթել


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի կարկտահարված համայնքների տուժած գյուղացիական տնտեսություններին վնասի հետևանքները վերացնելու և ապրուստի միջոց հայթայթելու նպատակով կառավարությունը հատկացրել է բանջարեղենի սերմեր, սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու է միանվագ օգնություն, բոլոր տեսակի վարկերը մարվելու են դրամով, մինչև 3 տարի մարման ժամկետում, տրամադրվել է դիզելային վառելիք` կրկնակի ցանքս կատարելու համար:
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքը կարկտահարությունից տուժած համայնքներից է, որտեղ գյուղացիների մի մասը փորձում է վերականգնել կրած վնասը, մյուսները բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը: