ԿարևորՀասարակություն

Օդերեւութաբան.«Ամառը մեղմ է լինելու»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հունիսի առաջին տասնօրյակում եղանակային պայմաններն այնպիսին էին, որ ամռան հույսեր չկային, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և ավելացրել, որ այսօր հակառակ պատկերն է ստացվել, արձանագրվել է բարձր ջերմաստիճան և նրա ձևակերպմամբ` ամառն արդեն մտել է դերի մեջ: Չնայած որ այս տարվա գարունը մատուցեց որոշակի անակնկալներ, այնուամենայնիվ, օդերևութաբանը կանխատեսում է, որ այս տարվա ամառը նման երևույթներ չի մատուցի:

«Այս տարվա ամառը կանխատեսվում է, որ կլինի մեղմ, առանձնակի բարձր ջերմաստիճան և արտառոց եղանակ չի կանխատեսվում», լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է օդերևութաբան Զարուհի Պետրոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button