ԿարևորՔաղաքական

Օբաման, Պուտինն ու Օլանդը Ղարաբաղի մասին փաստաթուղթ կստորագրեն

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները «Մեծ ութի» գագաթաժողովի շրջանակներում մտադիր են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել,այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«100 տոկոսանոց համոզվածությամբ կարող եմ ասել, որ Պուտինը, Օբաման և Օլանդը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրելու»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ-Նովոստի»  գործակալությունը:
Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, պաշտոնյան չի ճշգրտել: «Մեծ ութի» գագաթաժողովը կայանալու է Հյուսիսային Իռլանդիայում՝ հաջորդ շաբաթ, օրակարգում լինելու են միջազգային հրատապ խնդիրները, մասնավորապես Սիրիայի հակամարտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button