ԿարևորՔաղաքական

ՍԴՀԿ-ն Թուրքիայում կհիշեցնի 1915 թվականի հունիսի 15-ին Սուլթան-Բայազեթ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյանների մասին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երեկ Թուրքիայի Ջազիրա հյուրանոցում ՍԴՀԿ-ն միջոցառում էր կազմակերպել ու ներկայացրել, թե ինչպես են 1915 թվականին կախաղան բարձրացրել 20 հնչակյանների: Վաղն ավելի լայնածավալ միջոցառում է նախատեսված, որի անցկացման թույլտվություն հնչակներն արդեն ստացել են: «Միջոցառումները թուրքերի համար նոր բացահայտումներով են նշանավորվում»,- ասել է ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերյանը:

Վաղը Թուրքիայի Սուլթան-Բայազեթ հրապարակում ՍԴՀԿ-ն կհիշեցնի 1915 թվականի հունիսի 15 Թուրքիայի նույն Սուլթան-Բայազեթ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյանների մասին: Նման միջոցառում Թուրքիայում առաջին անգամ է կազմակերպվում ժամանակին արգելված է եղել հնչակների մուտքը Թուրքիա, իսկ այժմ վերջինները թուրք հասարակությանը կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել 98 տարի առաջ այդ օրը: ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերյանը տեղեկացրեց, թե ինչ ձևով են մտադիր անցկացնել միջոցառումը:

Գրող-հրապարակախոս Հրանտ Աիրյանն էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում պատմության նման ձևով հիշեցումը կարևոր քայլ համարեց թուրք հասարակության իրազեկման առումով: Այն ի դեպ նախաձեռնությունը որևէ կապ չունի Թաքսիմ հրապարակում Գեզի այգին քանդելու բնապահպանական շարժման կանաչների ակտիվության հետ, քանի որ այս միջոցառումը նախապես էր ծրագրվել:

Գրող հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը հատկապես ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվելու Թուրքիայում:
Նա դժվարացավ ասել, թե ինչու է հայերին հատկապես վերջերս թույլատրվում Թուրքիայում համանման միջոցառումներ անցկացնել ու այդ կերպ Հայոց ցեղասպանության մասին հիշեցնել: Դա ինքնաբուխ է, թե՞ պետության կողմից տարվող դիվանագիտություն գրող հրապարակախոսն առայժմ չի հասկանում:

Back to top button