ԿարևորՀասարակություն

Կայացավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից: Համաժողովի ընթացքում մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով կարևորել է դեղագործության դերը տնտեսության զարգացման գործում և փաստել նախարարության պատրաստակամությունն` աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին: Տեղեկացնենք, որ համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև «ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ամենամյա դեղագործական ցուցահանդես, որին ներկայացան 20 կազմակերպություններ:

«Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագրով նիստում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ 10 տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը լուրջ ռազմավարություն է մշակում դեղարտադրության ոլորտի բարելավման ուղղությամբ:

Այսօր ընկերության կողքին են Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը և արդյունաբերության զարգացման հիմնադրամը: Մեր երկրում շրջանառվող դեղերի 10-ը % տեղական արտադրության են, փաստեց նախարարը և խորհուրդ տվեց գործընկերներին, որ անելիքներն դեղարտադրության ընդլայման և պատշաճ արտադրական գործունեության պահանջների կիրառման հարցերում շատ են: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերըն Հիլըարդը նշեց, որ դա Հայաստանի համար ցածր ցուցանիշ է:

«Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի կարողանանք այս թիվը բարձրացնել, որպեսզի սպառողների և ոլորտում աշխատողների մոտ բարձրացնենք մեր տեղական արտադրությունը: Սա է պատճառը, որ արդեն 6 տարի է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է ոլորտին` կենտրոնանալով արտադրական ընթացակարգերի , սերտիֆիկատնեչրի, ինչպես նաև միջազգային չափորոշիչների համապատասխանացնելու վրա, որը հայկական դեղագործական ընկերություններին հնարավորություն կտա ընդլայնելու իրենց արտահանումը»:

Միջազգային ընկերությունն ակնատես է եղել թե այս տարիների ընթացքում հայակական դեղագործական ընկերություններն ինչ երկար ճանապարհ են անցել, որպեսզի կարողանան բավարել GMP ստանդարտները, նշեց Հիլըարդը:

«Այս ընկերություններից որոշներն անցել են սերտիֆիկացում, իսկ մնացածներն էլ այս տարվա վերջին կանցնեն:
Ես հուսով եմ, որ այս ընկերությունների գործունեությունը հաջողությամբ կպսակվի և նրանք կշարուրանակեն աջակցել Հայասատանի տնտեսության զարգացմանը»:

Նախարար Դումանյանը կարևորում է դեղարտադրության վերաբերյալ միջազգային նման համաժողովները: Նրա կարծիքը կիսեց նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերըն Հիլըարդը, ով նույնպես կարևորեց համաժողովը և պատրաստակամություն հայտնեց աջակցել ոլորտի բարելավմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button