Կարևոր

Իրանում նախագահ են ընտրում

Այսօր առավոտյան Իրանում սկվսել են նախագահական ընտրությունները: Իրանի ժամանակով ժամը 8.00-ին Ալ-Ջազիրայի փոխանցմամբ, բացվել են ընտրատեղամասերը: Նախատեսվում է, որ ընտրությունները կավարտվեն ժամը 10.00-ին, սակայան եթե ընտրությունների մասնակցության ցուցանիշը շատ բարձր լինի, ընտրությունները կարող են տեւել մինչեւ ուշ գիշեր:

Իրանի Իսլամական հանրապետության նախագահի թեկնածուները վեցն են: Նախագահի պաշտոնի ամենահեռանկարային թեկնածուներն են  համարվում հոգեւորականների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին եւ պահպանանողական  Սայիդ Ջալիլին:

Հիշեցնենք, որ նախորդ նախագահական ընտրություններն Իրանում տեղի են ունեցել 2009 թվականին, որոնց արդյունքում վերընտրվել է գործող նախագահ Մամհմուդ Ահմադինեժադի վերընտրությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button