ԿարևորՀասարակություն

Թափանցիկ է աշխատում արդյո՞ ք Հայաստանի պետական կառավարման համակարգը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Թափանցիկ է աշխատում արդյո՞ ք Հայաստանի պետական կառավարման համակարգը: Հարցի պատասխանը միշաաշակ տալ հնարավոր չէ: Ինչպես բոլոր հարցերում, այս հարցում նույնպես իշխանության և ընդդիմության կարծքիները չեն համընկնում: Եթե իշխանության ներկայացուցիչներն վստահեցնում են, որ թափանցիկ են աշխատում, կամ գոնե այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, ապա Ժառանգություն կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը քայլերը իմիտացիա է համարում:

«Հայաստանը 2011-ին թվականին քաղաքական որոշում կայացրեց , երբ միացավ բաց կառավարման գործընկերության նախաձեռնութանը»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը, ով այսօր մասնակցում էր «Բաց կառավարման Գործընկերություն-Հայաստան առաջին միջազգային համաժողովին: Կառավարության՝ թափանցիկ աշխատելը կարևորում է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը.«Անցում կատարել տոտալիտար համակարգից դեպի քաղաքացիական հասարակություն, դեպի դեմոկրատական ինստիտուտներ, բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այդ ճանապարհը ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, պետք է փոխի իր կենցաղվարությունը, իր ամենօրյա գործառույթները: Հակառակ դեպքում, եթե մենք չփոխենք, մեր վարքագծային կանոնները, մենք ապրելու ենք այնպես, ինչպես ապրում էինք երեկ: Եվ ինչքան էլ կառավարությունից պահանջենք, որպեսզի բարելավի մեր բարեկեցությունը, աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում տեղի չունենան այդ ֆունդամետնալ փոփոխությունները:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը վստահեցնում է, որ 30-40 ուղղություններով իրականացվող բարեփոխումների ծավալը ուղղակիորեն խոսում է այն ամսին,ո ր կառավարությունը իսկպաես ուզում է բաց և թափանցիկ աշխատել, ավելին, անում է ամեն ինչ, որպեսզի լայնածաալ քաղաքցիական հասարակության անդամները մասնակցեն կառավարման գործընթացներին: «Ցավոք քաղաքացիական հասարակությունը առայժմ դեռ պասիվ են, և այս ձևաչափը դեռ ամբողջ ծավալով չեն ընկալել: Օգտվելով առիթից՝ ես կոչ եմ անում և հորդորւմ եմ մեր բոլոր գործընկերներին, էլ ավելի ակտիվ մասնակցել այս գործընթացներին, դիմել կառավարության աշխատակազմ և ցանկությունների դեպքում ընդգրկվել մեր աշխատանքային խմբում»:

Որքանո՞վ է հայրենի կառավարությունը բաց և թափանցիկ աշխատում.«Մենք թափանցիկության ինչ-որ տեղեր առավելագույն աստիճան ունենք, մասնավորապես ինտերակտիվ բյուջեով մենք դասվում ենք աշխարհի պետությունների հնգյակում: Դա թափանցիկության ամենաբարձր աստիճանն է, որովհետև ցանկացած քաղաքացի՝ և հայաստանցի, և օտարերկրացի, աշխարհի ցանկացած կետից օն-լայն կարող են հետևել թե մեր բյուջեում ոչ լուման և ինչքան դրամ ինչ ուղղությամբ է ծախսվում, և ինչ գնով է կառավարությունը թուղթ, գրիչ առնում: Սա կարծում եմ թափանցիկության շատ մեծ աստիճան է»:

Ժառանգություն կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը իշխանության տեսակետը չի կիսում: Նա կարծում է, որ Հայաստանն ունի թափանցիկության լրջագույն խնդիր , այդ մասին խոսում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորաձեգտները: Սաֆարյանի դիտարկմամբ, վերջին տարիներին Հայաստանում կոռուպցիոն ռիսկերն ավելացել են.«Այն ինչ ցուցադրվում և տեսանելի է ՀՀ-ում անկեղծ ասած միայն ֆասադ է, և նման գնահատակնենրը և երույթները, որոնց բախվում է ՀՀ քաղաքացին, կամ որոնք արձանագրում են փորձագետնեչրը, խոսում է այն մասին, որ Հայաստանում կա լրջագույն կոռուպցիոն խնդիր, և իշխանության քայլերը ոչ միայն բավարար չեն , այլ պիտի արձանագրել՝ միգուցե հակառակ արդյունքն են տվել: Համակարգը ինքը գնացել է թե օրենսդրորեն, նաև քաղաքակաության միջոցով երևությները կոծկելու, քաղաքացիական ինստիտուտնեևրի առջև բաց չեն պետական ինստիտուտները: որի արդյուքնում կոռուպցիան մեղմ ասած ծաղկել է»:

Կառավարության ներկայացուցիչն ասումէ , որ քաղաքացիական հասարակությունը իրենց հետո քիչէ համագործակցում: Ինչու՞ հարցերինք Ստյոպա Սաֆարյանին, ում կարծիքով վստահության պակաս է նկատվում:
«Կառավարությունն ինքը ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ տեղ է թողել, որպեսզի քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական խմբերը մասնակցություն ունենան կառավարման գործընթացին, և իսկապես որոշումների ընդունումը լինի թափանցիկ: ավելին, ոչ միայն իրավապահ մարմինենրը, այլ նաև կառավարությունը անհաղոևդ են մնացել հայտանբերգած չարաշահումներին, և դրանց կատարողների պատժման գործընթացում»:

Այդուհանդերձ, կառավարությունը անցած տարիների ընթացքում զրուցակցիս դիտարկմամբ,ավելի թափանցիկ է աշխատել,քան ասենք, Երևանի քաղաքապետարանը; Այս կառույցն անցած տարիների ընթացքում Երևանի ավագանու Բարև երևան խմբակցության անդա Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, ավելի փակ է դարձել:

«Երևի թե Երևանի քաղաքպետարնը այն եզակի հաստատություններից մեկն է, որը բնույնսիկ ի հակառակ, ի տարբերություն կառավարության, գրեթե նացել է այսպես մթի ու խավարի մեջ, կառավարության վրա դեռևս կան ուղղված աչքեր՝ լրագրողներն են, հասարակական կառույցները: երևանի քաղաքաօետարնի գործունեությունը եղելէ մութ անտառ: Ես ձեզ հավաստիացնում եմ, այս առումով ուղղակի օդ ու ջրի նման անհրաժեշտ են որ առնվազն սկսվի մի պրոցես, գոնե լուսարձակ պահվի մթության վրա»:

Սաֆարյանն ակնարկում է, որ առաջիկա չորս տարիներին իրենք փոխելու են Երևանի ավագանու աշխատանքների ընթացքը, որպես ապացույց նա Երևանի ավագանու վաղվա արտահերթ նիստն է մատնանշում:

Համաժողովին մասնակից մեր երկում Միացյալ նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը բնական համարեց իշխանության և ընդդիմության տարակարծությունները:դեսպանը հիշեցրեց, որ Միացյալ նահանգները աջակցում է մեր երկրի կառավարությանը: : Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասաց մեր երկրում ԱՄՆ դեսպանը:

Ցուցադրել ավելի
Back to top button