Սպորտ

Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը՝ այսօր

ԵՊԲՀ  նիստերի դահլիճում այսօր տեղի կունենա դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Համաժողովի կազմակերպիչն է` Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման ևշուկայի մրցունակության ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Կազմակերպիչներն են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայինախարարությունը և Զարգացման հայկական գործակալությունը։

Ըստ Սամվել Զաքարյանի,  համաժողովը բաղկացած է երկու նիստերից։ Առաջին մասը, որը կոչվում է «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում», նպատակ ունի ներկայացնելՀայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Նիստի երկրորդ մասը նվիրված է«Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այս նիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենցընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, տեխնոլոգիաները, գիտական հայտնագործությունները, դեղագործության ոլորտում նորարարական մոտեցումները և այլն։

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումներին, դեղագործական շուկայի զարգացմանհնարավորություններին, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված նոր ծրագրերին և բարեփոխումներին, հավանական գործընկերների հետ քննարկել համագործակցության և նոր շուկաներմուտք գործելու հնարավորությունները։ Համաժողովի ընթացքում տեղական և օտարերկրյա կազմակերպություններին կներկայացվեն նաև միջազգային դեղագործության վերջինձեռքբերումները, զարգացումները և նորարական մոտեցումները։

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։

Համաժողովի երկրորդ օրը հյուրերը հնարավորություն կունենան այցելել հայկական դեղագործական ընկերություններ, լաբորատորիաներ և դեղագործական պահեստներ՝ ծանոթանալու հայգործընկերների կարողություններին և տրամադրելու գործնական խորհուրդներ։ Այցելությունների ընթացքում տեղական և օտարերկրյա ընկերությունների, պետական մարմիններիներկայացուցիչների ու մասնագետների և միջազգային փորձագետների միջև կկազմակերպվեն նաև «կլոր սեղան» և ֆոկուս խմբային քննարկումներ։

Համաժողովին զուգահեռ կանցկացվի նաև դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյադեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռքբերումները։

Կարդացեք նաև
Close
Back to top button