Միջազգային

Արքայազն Ուիլյամը հայկականից բացի նաեւ հնդկական ծագում ունի

Գենետիկ քննությունը պարզել է, որ արքայազն Ուիլյամը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին թագավորը հնդկական ծագումով, գրում է լոնդոնյան «Սանը»։

ԴՆԹ անալիզմը պարզել է, որ նրա նախա- նախա- նախա- նախա- նախատատ Էլիզա Գեւորգը կիսով չափ հնդիկ է եկել։

Նախկինում կարծում էին, որ արքայադուստր Դիանային այս նախատատը Հայաստանից էր։

Սակայն նոր հետազոտությունները, այդ թվում Դիանայի մորաքրոջից վերցված նմուշները, ցույց են տվել, որ նա կիսով չափ հնդիկ է։

Հետազոտողները նախկինում քննել էին Դիանայի նախնիներին մինչեւ վեցերորդ սերունդը՝ Էլիզա Գեւորգը, որը ծնվել էր Արեւմտյան Հնդկաստանում 1790- ական թվականներին եւ 1812 թվականին ամուսնացել շոտլանդացի առեւտրական Թեոդոր Ֆորբսի հետ։

Էլիզայի հայրը հայ էր, սակայն մոր մասին տեղեկություններ չկային։ Գենետիկ հետազոտությունը ցույց տվեց, որ նա հնդկուհի է եղել։

Այն ժամանակ միջռասսայական ամուսնությունները տարածված էին, սակայն, ըստ երեւույթին սնոբիզմի պատճառով, Թեոդորը բաժանվել է Էլիզայից, իսկ դստերը՝ Քեթրինին, ուղարկել Բրիտանիա։

Քեթրինի ծոռան- ծոռը եղել է Ֆրենսիս Բերկ Ռոշը, որն ամուսնացել է Սփենսերի 8- րդ կոմսի հետ։ Այս ամուսնությունից ծնվել է հինգ երեխա, այդ թվում նաեւ Ուլյամի մայրը՝ Դիանա Սփենսերը։

Արքայադուստր Դիանայի մորաքույրը՝ Մերի Ռոուչը, որից եւս ԴՆԹ հետազոտության համար նմուշ է վերցվել, ասել է. «Ես միշտ կարծել եմ, որ հայկական արյուն ունեմ։ Այժմ ուրախ եմ, որ նաեւ հնդկական ծագում ունեմ»։

Ցուցադրել ավելի
Back to top button