Արմավիրի մարզում անգլերենի քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 416 դիմորդ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ
Այսօր Արամվիր քաղաքի թիվ 5 և 6 հիմնական դպրոցներում շրջանավարտներն ու բուհերի դիմորդները հանձնեցին օտար լեզուների պետական ավարատրական և միասնական քննություններ: Արմավիրի մարզում միայն անգլերեն լեզվի քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 416 դիմորդ, ֆրանսերենի` 16, գերմաներենի 14: Քննությունները կազմակերպված բնույթ ունեին, ծնողներն էլ քննական ընթացքին հետևել են դրսում դրված մոնիտորների միջոցով:
Առավոտյան ժամը 9-30-ին Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տրվեց անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուների պետական ավարտական և միասնական քննությունների մեկնարկը: Դպրոցի բակում, տեղադրված է 2 հեռուստացույց, որի միջոցով դիմորդների ծնողները հետևում էին քննության ընթացքին: Նրանք դիմորդներից ավելի անհանգիստ էին ու հուզված, սակայն գոհ են քննությունների ընթացքից:
Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում անգլերենի միասնական քննությանը մասնակցում է 256 դիմորդ, հայտ ներկայացրածներից 11-ըբացակայել է, իսկ ֆրանսերեն և գերմաներեն լեզունների քննությանը բացականեր չկան: Մեկ մասնակից հիվանդության պատճառով դուրս է եկել քննության ընթացքում` հրաժարվելով մասնակցությունից , նա լրացուցիչ քննությունը կհանձնի Երևանում: Արամվիրի թիվ 5 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանի դիտարկամամբ քննությունները նորմալ ընթացք ունեն, որևէ խախտում չեն արձանագրել: Նա նշեց, որ քննության մասնակիցներին նախապես զգուշացրել են որևէ միջամտություն նկատելու դեպքում հ եռացնել քննասենյակից, հեռախեսները մասամբ հանձնել են, դրել սեղաններին:
Արմավիրի մարզում գերմաներեն լեզու առարկան դասավանդվում է 7 գյուղի Սարդարապատի, Արգավանդի, Տանձուտի, Շենավանի, Ջրառատի, Ծաղկալանջի և Արագածի դպրոցներում, որից Սարդարապատի դպրոցում ուսուցումն ավելի խորացված է կազմակերպվում: Այստեղ մասնագետները նաև ազգությամբ գերմանացիներ են: Ուսումնական տարվա ընթացքում իրականացվում են փոխանակման ծրագրեր և սարդարապատցի աշակերտները հնարավորություն են ստանում որոշակի ժամանակով մասնակցել Գերամնիայի դպրոցների դասընթացներին: Իսկ ֆրանսերեն լեզուն դասավանդվում է 8 գյուղի` Նալբանդյանի, Նոր Արմավիրի, Ամասիայի, Հայթաղի, Ծիածանի, Բագարանի, Ակնալճի և Գեղակերտի դպրոցներում: Օտար լեզուներ առարկաներից ուսումնական տարվա ընթացքում աշակերտները մասնակվել են առարկայան օլիմպիադաներին, ունեն գովասանագրեր:
Մարինե Հայրապետյանը Վաղարշապատի տարածքի Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցի շրջանավարտ է և այսօր քննություն է հանձնել անգլերեն առարկայից: Քննությունների ավարտից 1 ժամ շուտ էր դուրս եկել , ընդհանուր առմամբ գոհ է, սակայն ունի քննությունների անցկացման իր տեսակետը. քննությունները կազմակերպել հարց ու պատասխանի ձևով, որպեսզի իրենք կարողանան գրել և ոչ թեսթային , երբ նշումներ են կատարում տարբերակներից մեկում:
Արշալույս գյուղի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանուշակ Վարդումյանը նույնպես համամիտ է քննությունների հարց ու պատասխանի գրավոր անցկացմանը:
Զրուցակից դիմորդները տնտեսագիտական համալսարանի ապագա ուսանողներ են և սպասում են իրենց քննության արդյունքներին, որոնք հայտնի կլինեն 5-օրյա ժամկետում. Իսկ առաջադրանքների պատասխանների մասին կտեղեկանան քննությունների ավարտից 2 ժամ հետո: