ԿարևորՄշակույթ

Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել

Հայտնի հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունից  NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դին, հանգամանքները պարզվում են: Գործակալության տեղեկություններով` նա ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ: Տեղեկացնենք՝ հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել է 1949 թ-ին Երեւանում: Հայստանի Գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է:

1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում: 1979-81-ին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ին «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին եղել է ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրը, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանը 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված մի շարք վավերագրական կինոսցենարներ:

Ցուցադրել ավելի
Back to top button