ԿարևորՄշակույթ

Ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 63 երկրից.«Ոսկե ծիրան»-ի վավերագրական ֆիլմերի մրցույթում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերից ծրագրերում կներկայացվեն մոտ 200 ֆիլմ, որոնցից 90-ը մրցութային ծրագրերում` համապատասխանաբար` խաղարկային, վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ»` կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Փառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են տարբեր անվանակակրգերում ընդգրկված մրցութային ֆիլմերն ու չորս ժյուրիների կազմը:

«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի խաղարկային մրցույթում ընդգրկված ֆիլմերի թիվը 12-ն է` ներառյալ թուրքական մեկ ֆիլմ, որի շուրջ բանակցությունները Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ձգձգվում են: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանի տեղեկացմամբ, խաղարկային ֆիլմերի ժյուրին կաշխատի վեց օր` յուրաքանչյուր օր դիտելով 2 ֆիլմ, որպեսզի, ինչպես ասում է, հետևություններ անի թարմ ուղեղով: Խաղարկային ֆիլմերի հինգ ժյուրիի կազմը կղեկավարի կինոաաշխարհում մեծ հեղինակություն վայելող հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն: Ավելի քան 700 ֆիլմեր աշխարհի 63 երկրներից, խոսքն արդեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթի մասին է:

Փառատոնի վավերագրական մրցույթն այս տարի կղեկավարի ուկրաինացի հայտնի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Հյակական համայնապատկեր ծրագրում կներկայացվեն 22 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Մրցութային հիշյալ ծրագիրը համակարգում է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Արդեն չորրորդ տարին կայացող «Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միցույթը ներառում է ավելի քան 40 ֆիլմ շուրջ 15 երկրներից: Այս մրցույթի ժյուրի կղեկավարի ծագմամաբ լեհ, ֆրանսիացի պրոդյուսեր Էդիտա Յանչակ –Հիրիարտը: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը համակարգում է կինոռեժիսոր Արամ Շահբազյանը:

Հավելենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն Շառլ Ազնավուրը և Արտավազդ Փելեշյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button