Սպորտ

Ռուբեն Հայրապետյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Անդրադառնալով երեկվանից շրջանառվող իր հավանական հրաժանականի մասին լուրերին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  միանգամից հերքեց դրանք։

«Ես նման բան չեմ ասել: Իսկ ով է ինձանից հրաժարական պահանջել:  Ես երեկ էլ Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել եմ, որ եթե երկրպագուներն ու ֆուտբոլասերները, ժողովուրդը ցանկանա, որ ես չլինեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, միանշանակ, ես հրաժարական կտամ: Բայց այն մի քանի անձինք, ովքեր իրենց անձնական նկատառումներով և սիմպատիաներով որոշում են իրենց ֆորումներում գրել, որ ես հրաժարական պետք է տամ, դա անհեթեթություն է անլուրջ մարդկանց կողմից»,- ասաց նա։

Ազգային հավաքականն ինչո՞ւ պարտվեց  Մալթայի հետ խաղում, երբ կարող էր փառահեղ հաղթանակ տանել այնպես, ինչպես օրինակ եղավ Դանիայի հետ խաղում: Ռուբեն Հայրապետյանը տալով իր մասնագիտական գնահատականը՝ նշեց, որ հավաքականը նախորդ խաղին մրցադաշտ դուրս եկավ չափազանց ինքնավստահ՝ թերագնահատելով Մալթայի հնարավորությունները։
«
Մալթայի խաղին մեր ֆուտբոլիստները մտել են մարզադաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով: Մտնում են մարզադաշտ թերագնահատելով Մալթայի հնարավորությունները ու պատժվում: Դանիայի խաղում նրանք արեցին այն, ինչ կարող էին և պարտավոր էին անել: Այսինքն՝ ցույց տվեցին այն խաղը, որը խաղում են 2-3 տարի: Հաճելի է, որ շատ լավ են խաղացել, բայց հերոսություն չեն արել»:
Իսկ ընդհանրապես Մալթայի հետ խաղի մեկնարկային կազմը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գնահատում է նորմալ և ճիշտ ընտրված: Նա կարծում է, որ հավաքականը ճիշտ խաղալու դեպքում կհաղթեր անգամ 9 ֆուտբոլիստով:

Ցուցադրել ավելի
Back to top button