Հասարակություն

Պետք է փոխվի մարդկանց մտածողությունն ազատամարտիկների նկատմամբ, ասում է վարչապետը

Կառավարությունն այսօր հաստատել է  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը:Այն նախաձեռնել են Աժ պատգամավորները Սամվել Ֆարմանյանը, Սեյրան Սարոյանը և  Մանվել Գրիգորյանը:

«Նախագծով հստակեցվելու է ազատամարտիկների կարգավիճակը, որպեսզի մենք կարողանանք պատշաճ կերպով գնահատել նրանց ներդրումը»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ առաջին հերթին պետք է փոխվի մարդկանց մտածողությունն ազատամարտիկների նկատմամբ, պետք է հարգել նրանց:

«Հիմնական խնբդիրը, որ մեր առջև դնում են ազատամարտիկները, հայրենասիրական դաստիարակության խնդիրն է: Անհրաժեշտ է բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում փոխել, դաստիարակել նոր  սերնդին այնպես, որ ընդգծված հարգալից վերաբերմունք լինի պատերազմի մասնակիցների նկատմամբ: Եվ մենք իսկապես այստեղ ունենք պարտավորություն: Առաջին հերթին կառավարությունը, մենք ձեզ հետ միասին պետք է միջոցառումներ իրականացնենք, որպեսզի այդ մարդիկ իրենց հաղթանակները կրողները գնահատված լինեն հանրության կողմից: Սա վերաբերում է  նաև ԶԼՄ- ներին, առաջին հերթին հեռուստաընկերություններին, այն սերիալներին, որոնք բազմաթիվ ընտանիքների դուռը թակել են, և անկախ այդ ընտանիքների ցանկությունից, նրանք դիտում են այդ սերիալները: Ցավոք սրտի՝ մեր ազատամարտիկները նշում են, որ հենց պատերազմի մասնակիցների նկատմամբ բացակայում է այդ ընդգծված հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝  նաև այդ սերիալներում»,- ասել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button