Հասարակություն

… ուր օձերն ու կարիճներն են բնակվում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Վերջին շրջանում օձերը խուճապ են առաջացնում երեւանցիների շրջանում: Պարբերաբար տեղեկատվություն է ստացվում թե այս կամ այն վայրում օձ է հայտնվել, կամ որ օձերն արդեն տուն են մտնում։
Օձ տեսնելիս խուճապի մատնվել պետք չէ, հարկ է հանգստություն պահպանել, քանի որ օձը երբեք նախահարձակ չի լինում,  բացատրում է Կենդանաբանական այգու ակվատերարիումի բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանը:
Նա նախ հանրությանը հանդարտության կոչ արեց ու  հուշեց, թե ինչպես տարբերել թունավոր օձը ոչ թունավորից։

«Վստահորեն կարող եմ ասել, որ մայրաքաղաքում հայտնված օձերը դրանք ոչ թունավոր օձեր են, թունավոր օձի ամբողջ գլուխը պատված է մանր թեփուկներով, ոչ թունավորների գլուխը վահանիկներով է պատված»։

Ողջ հանրապետությունում 23 օձատեսակ կա, որից 4-ն է թունավոր, պարզբանեց ակվատերարիումի բաժնի ղեկավարը, իսկ մարդու կյանքին վտանգ սպառնոցող օձը Հայաստանում դա իժն ու գյուրզան են։

Իհարկե՝ մարդկանց բողոքն ընդունելի է և հիմնավոր, քանի որ օձերը հանգիստ բնակություն են հաստատում մայրաքաղաքում, շենքերի նկուղներում` ուր առնետների և ընդհանրապես կռծողների տեսքով առատ կերն ապահովված է և օձերի դեմ պայքարը պետք է սկսել հենց առնետներից, մաքրել նկուղները կռծողներից:
Ինչևէ՝ եթե բախտներդ չի բերել և օձը խայթել է, ապա պետք է առաջին անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել,  խորհուրդ է տվեց հանրապետության գլխավոր թունաբար Միքայել Գաբրիելյանը։
«Ար
տածծել թույնն ու թքել, և կապ չունի ատամներն առողջ են, թե՝ ոչ: Հետո հորիզոնական պառկեցնել ու հասցնել մոտակա բուժհաստատություն»։
Ու չնայած երևանցիները բնակարաններում ու բակերում օձեր են տեսնում, ինչից տագնապած են, այդուհանդերձ հանրապետության գլխավոր թունաբանը պնդում է, որ օձի խայթոցի դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են։ 

Ի դեպ՝ հանրապետության գլխավոր թունաբանը տեղեկացրեց, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ու անգամ շտապ օգնությունն ապահովված է հակաթույնով և այն տուժածին ներարկվում է անվճար:
Իսկ եթե մոտակայքում թունավոր օձ եք տեսել, ապա պետք է դիմել 911 փրկարար ծառայություն և ինքնուրույն արկածախնդրության չդիմել:

Ցուցադրել ավելի
Back to top button