Մշակույթ

Հետադարձ հայացք՝ Վահրամ Փափազյանին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Ինչքան մեծ է արտիստը, նույնքան մեծ բան ունի սովորելու, և դրանում է նրա մեծությունը: Ինքս շատ բան եմ սովորել…նույնիսկ փոքրերեից և  փոքրություն չեմ համարել դա։

Վահրամ Փափազյան

Վահրամ Փափազյան. բեմում նրան չտեսածներիս մեջ անգամ այս անունն ակնածանք ու խորհրդավոր, առեղծվածային մի զգացում է առաջացնում:

Հայաստանի ազգային գրադարանում  դերասանի 125-ամյակի առիթով կազմակերպված ցերեկույթի ժամանակ թատերագետ Լևոն Մութաֆյանը նշեց, որ այն երջանիկներից է, ով տեսել է Փափազյանին բեմում։

«+Կինո» ամսագրի  գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը դեռ ուսանողական տարիներին, ինչպես ասում է, համարձակություն էր ունեցել  Փափազյանին հայտնել, թե նրա մասին վավերագրական ֆիլմ նկարելու ցանկություն ունի։

«Կարո՞ղ ես, մանչս»,- ասել էր վարպետը։ 1980 թվականին Կենտրոնական հեռուստատեսության պատվերով ծնվեց «Վահրամ Փափազյան » ֆիլմը: Սցենարի հեղինակը Ռոբերտ Մաթոսյանն էր։

Կյանքի վերջին տարիներին Վահրամ Փափազյանը  զբաղվել է գրական գուծունեությամբ, գրել է հուշեր, «Իմ Օթելլոն, «Համլետը ինչպես տեսա», «Լիր արքա» դերասանական վերլուծությունները, հայտնի է նրա «Հետադարձ հայացք»  երկհատոր հուշագրությունը:
Վահրամ Փափզյանը մահացել է Լենինգրադում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու  պանթեոնում:  Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը մի առիթով ասել է.«Փափազյանը բոլոր դպրոցները յուրացրել էր , բայց մի բան կա, որ անհայտ է, անսովոր: Դա հանճարն է: Նրա արվեստը վեր էր  բոլոր դպրոցների ազդեցություններից, արվեստի իր ներշնչանքը  իտալական ճարտարապետությունն էր, Վենետիկի պատկերասրահները, կյանքը: Բայց և միմիայն իրեն բնորոշը  գալիս էր Վանի տերտերից»:
Փափազյանի ուսուցիչը վանեցի մի քահանա է եղել: Հուշագրություններում նա գրել է.«Օրհնվի էդ տերտերը, որովհետև նա մեզ համար  Նարեկացու «Մատյանն» էր կարդում»:

 

Back to top button