ԿարևորՔաղաքական

Կառավարության արտագնա նիստը՝ Արմավիրում (լրացված)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարությունը վերսկսում է արտագնա նիստերի ավանդույթը։ Այսօրվա նիստը Արմավիրի մարզում էր։ Հենց Արմավիրում էր, որ այս  տարվա մայսիս 12-ին ուժեղ կարկուտի հետևանքով հենց այս մազրի 46 համայնք տուժեց  կարկուտից: Եղան համայնքներ, որոնց վնասը հարյուր տոկոս կազմեց: Կառավարությունն աջակցեց այս համայքնների բնակիչներին:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղատնտեսական տարվա հաջող լինելու մասին անցյալով է խոսում։ 
Մարզի պատասխանատուն գոհ է պետությունից, որ իրենց համար դժվարին պահին կառավարությունը կանգեց  գյուղացու կողքին:
Գյուղատնտեսության նախարարությունը 48 համայնքի անվճար սերմ ու սածիլ է բաժանել: Հետագայում նման աղետից խուսափելու համար էլ կառավարությունը արտակարգ իրավիճակների նախարարությանը 350 մլն դրամ  է հատկացրել մարզում  լրացուցիչ 50 հակակարտային կայան կառուցելու նպատակով։
Կարկտահարությունից հետո Արմավիրում, ի տարբերություն մյուս մարզզերի, մարդիկ ամենաշատը վարկերի սառեցման խնդրով են հետաքրքրված ու անհանգստացած։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դրական լուրերով էր Արմավիր մեկնել: Լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հայթաթել, որով գյուղացիական տնետսությունները  կունենան հետևյալ արտոնությունները, մարզում 10 հազար վարկառու կօգտվի արտոնություններից:
Կարկուտից տուծած այն ընտանիքները, որտեղ ուսանողներ կան, նույնպես աջակցություն կստանան և ուսման վարձերի հետ կապված խնդիրներ չեն ունենան։
Արմավիրցիներին մտահոգում  է նաև ջրի խնդիրը, ընդ որում՝ ինչպես ոռոգման , այնպես էլ խմելու: Խմելու ջրի հետ կապված  ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ  դա ծախսատար  պրոցես է, մինչև գլոբալ լուծումները գտնեը, արմավիրցիները ստիպված են լինելու  արտեզյան ջուր խմել։
Ա
րմավիցիները մտահոգ են նաև միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ լինելու խնդրով: Համախատախան հանձնարարական նույնպես տրվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button