Հասարակություն

Լրագրողները խոսքի ազատության առումով առաջընթաց են նկատում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ամբողջ աշխարհում այսօր լրատվամիջոցների աշխատանքում ե’ւ օրենքների, ե’ւ ավանդույթների առումով  դեռեւս հստակության խնդիր կա, այսօր նկատել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանը համակարծիք է ավագ գործընկերոջ դիտարկման հետ:

Լրատվամիջոցների գործունեության խնդիրներին անդրադառնալու առիթը «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարության՝ մեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու որոշումն էր։

Պետրոս Ղազարյանն ասաց, թե իր համար անհասկանալի է աշխատանքից հեռացնելու ձեւը: Նա երեւույթը նորմալ չի համարում եւ կարծում է, որ այն առնվազն աշխատանքային էթիկայի խախտում է:
«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը նույնպես այն կարծիքին է, որ նախ բացատրություններ էր պետք պահանջել։
Պետրոս Ղազարյանի կարծիքով` ամբողջ լրագրողական հանրությանը պետք է մտահոգեր երեւույթը, մինչդեռ, նրա փոխանցմամբ, ինքը չի տեսնում ակտիվություն ու մտահոգված է այդ ամենի նկատմամբ լրագրողական հանրության պասիվությամբ ու անտարբերությամբ:

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի խոսքով՝ այսօր, այնուամենայնիվ, խոսքի ազատության առումով առաջընթաց կա: Նա հիշեցրեց, որ 90-ականների սկզբներին «Ազատություն» ռադիոկայանը փակվեց, «Երկիր» օրաթերթը ջարդուփշուր արվեց, ավելի ուշ` «Ա1+»-ը փակվեց։
«Հիմա, փառք Աստծո, նման դեպքեր չունենք եւ աշխատանքի առումով լրագրողներն ունեն ավելի մեծ հնարավորություններ»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button