ԿարևորՄշակույթՏեսանյութ

Դիարբեքիրի Սբ. Գևորգ հայկական եկեղեցին`Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակում

Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնում գտնվող Սբ. Գևորգ հայկական եկեղեցին հայտնվել է Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում: Ցանկը հրապարակել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից:

«Շուրջ 15 դար Սբ Գևորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգևոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. և օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչև 1915թ. », — ասված է Եվրոպա Նոստրայի պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը Եվրոպա Նոստրային է ներկայացրել Թուրքիայի Եվրոպա Նոստրան` Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ:

«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, որի շրջանակում 21 եվրոպական երկիր ներկայացրել է 40 շինություն:

Ցուցադրել ավելի
Back to top button