Միջազգային

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ հաջորդ տարեվերջին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման է հանձնվելու մինչև հաջորդ տարեվերջ, այսօր տեղեկացրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության փոխնախագահը:
Երկաթուղու կառուցման աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված միջկառավարական պայմանագրի հիման վրա:
Նախագծի շրջանակում կառուցվում է 98 կմ երկարություն ունեցող երկաթգիծ Կարս քաղաքից մինչև  Ախալքալաք: Երկաթուղու զգալի մասը՝ 68 կմ-ը, անցնելու է Թուրքիայի, մնացած 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքով:

Ցուցադրել ավելի
Back to top button