Հասարակություն

Արմավիրցիների գյուղացիական վարկերը կվերաձեւակերպվեն

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրցիները հողի, ջրի մարդիկ են, նրանք կերակրում են ողջ հանրապետությունը, Սարդարապատում կառավարության արտագնա նիստի ժամանակ  մեջբերելով արմավիրցիների բնութագրումներն իրենց մասին այսօր   հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցերը վերաբերել են մայիսի 12-ին տեղացած ուժեղ  կարկուտի հետևանքները մեղմելուն:
Արմավիրցիները հիմնականում անհանգստացած են բանկերից ու վարկային տարբեր կազմակերպություններից վերցված վարկերին:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ խնդիրներն այնքան շատ չեն, որքան դրանք ներկայացվում են։

Նա հայտնել է, որ մարզի բնակիչների վերցրած բոլոր գյուղացիական վարկերը դարձվելու են դրամային, դառնալու են երկարաժամկետ (մինչեւ երեք տարվա մարման ժամկետով), սուբսիդավորվելու են կառավարության կողմից եւ վարկառուները  լրացուցիչ միջոցներ ստանալու հնարավորություն կունենան։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին հորդորել է արմավիրցիներին հասկանալի բացատրել, թե նրանց մտահոգող ջրի խնդիրը երբ է լուծվելու:
Խմելու ջրի հետ կապված Անդրեասյանն ասել է,  որ դա ծախսատար է, մինչև գլոբալ լուծումներն արմավիրցիները ստիպված են լինելու արտեզյան ջուր խմել։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ հորդորել է ջուր եռացնել, նոր խմել:
«Պետք է որոշենք, որն է առաջնահերթը Արմավիրում՝  խմելո՞ւ, թե՞ ոռոգման ջրի խնդիրները»,- ասել է կառավարության ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button